National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.03.2023
Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար
1 / 6

Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում:

Ներկայացելով գործող կարգավորումները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ այդ գործարքի նկատմամբ կիրառելի են Հարկային օրենսգրքի կարգավորումները. ազատված գործարքին վերագրվող ԱԱՀ-ի դեբետային գումարները (գործարքին վերագրվող ձեռքբերումների գներում ներառված գումարները)՝ որպես մատակարարներին վճարված ԱԱՀ գումարներ, հաշվանցման ենթակա չեն եւ պետք է սահմանված կարգով միացվեն այդ ապրանքների ինքնարժեքին: Մյուս կողմից՝ գործող օրենսդրությամբ այդ խտանյութը կամ համաձուլվածքը՝ դոռեն, Հայաստանից արտահանելու հնարավորություն կա:

Փոխնախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը եւ նշել. «Ընդհանուր սահմանված կանոնի ներքո հետ ստանալ արժեշղթայի նախորդ օղակում վճարված ԱԱՀ-ն, ոսկու զտարկումը կազմակերպել արտերկրում, այնուհետ զտարկված ոսկին ներմուծել ՀՀ, որը տվյալ դեպքում ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ»: Արման Պողոսյանի խոսքով առկա է անհավասար միջավայր երկու մոդելների միջեւ. համաձուլվածքի զտարկումն արտերկրում կազմակերպելը տնտեսապես ավելի ձեռնտու է:

«Դոռեի օտարումը շարունակվում է համարվել ԱԱՀ-ից ազատված գործարք, բայց հնարավորություն է տրվում դրա ստացման նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել եւ ըստ այդմ՝ հարկային միջավայրը համապատասխանաբար հավասարեցնել այն նույն վիճակին, որն ունեն տնտեսվարողները, եթե ընտրել են դոռեն արտահանելու, արտերկում զտարկում կազմակերպելու եւ պատրաստի ոսկին ներմուծելու ճանապարհը»,- ընդգծել է փոխնախարարը` նոր կարգավորումը ներկայացնելով: Նա պարզաբանել է նաեւ, որ ոսկյա զարդերը կհարկվեն ԱԱՀ-ով:

Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ գործարար միջավայրը պատրա՞ստ է մշակման եւ վերամշակման գործընթացների կազմակերպմանը հարցին ի պատասխան՝ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովի անդամները եղել են Երեւանի ոսկերչական գործարանում, ծանոթացել ժամանակակից տեխնիկային եւ համոզվել, որ գործարանը պատրաստ է ամբողջ շղթան կազմակերպելու: Փոխնախարար Արման Պողոսյանը եւս հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրվել է, եւ կան որակի ու ծավալի բավարար կարողություններ դոռեի կամ ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am